|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վերջին օրերի անձրևների հետևանքով Գյումրիի նախկին ռադիոգործարանի շենքը կրկին լցվել է ջրով․ բնակիչների բողոքները տեղ չեն հասնում
Գյումրիի նախկին ռադիոգործարանի շենքում 9 ընտանիք է ապրում, բոլորն էլ սոցիալապես անապահով։
Ամեն անձրևից ու ձյան տեղումներից հետո շենքը լցվում է ջրով, պատերը մասնակի փլուզվում են։ Մի քանի օր առաջ դարձյալ միջնորմներ են փլվել, բնակիչներն անելանելի վիճակում են։ Արդեն հուսահատված վիրավորական արտահայտություններ են անում իշխանությունների հասցեին, առանց վախենալու, որ կկալանավորվեն։
-Բանտում է սրանից լավ պայմաններ են, դե գոնե գլխներիս ջուր չի կաթա,-դառն իրականությունն այսպես են ներկայացնում շենքի բնակիչները։
Բնակիչները նախընտրական շրջանում լավ կյանք ունենալու խոստումների պակաս չեն ունեցել, իսկ գործ անող մինչ օրս, այդպես էլ չի գտնվել։
Մանրամասն՝ տեսանյութում։