Միասին կարող ենք
կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-30 00:05
Հասարակություն

Լույս է տեսել «Կարաս. Պատմություն և ժառանգություն» գիտանհրամատչելի, բազմաբովանդակ, իր բնույթով բացառիկ և եզակի աշխատությունը. Միքայել Բադալյան

Լույս է տեսել «Կարաս. Պատմություն և ժառանգություն» գիտանհրամատչելի, բազմաբովանդակ, իր բնույթով բացառիկ և եզակի աշխատությունը. Միքայել Բադալյան

Հնագետ, ուրարտագետ, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչ Միքայել Բադալյանը գրում է.

«Սիրելի բարեկամներ.

Ուզում ենք կիսվել մի շատ ուրախալի լուրով: Լույս է տեսել «Կարաս. Պատմություն և ժառանգություն» խորագիրն ունեցող գիտանհրամատչելի, բազմաբովանդակ, հայ իրականության մեջ իր բնույթով բացառիկ և եզակի աշխատությունը:

Կարասն ուրույն տեղ է գրավում հայոց ինքնությունը խորհրդանշող տարրերի խճանկարում: Կարասի օգտագործումը Հայաստանում ունի հազարամյակների շարունակականություն և ժառանգականություն: Հետաքրքիր է, որ կարասի հետ առնչվող տարբեր ընկալումներ ասոցացվում են կյանքի, ծննդյան և մահվան, բարեկեցության, առատության, գինեգործության հնագույն մշակույթի ու այլ երևույթների հետ:

Հարկ է նշել, որ այս աշխատությունն բացառիկ է իր բնույթով: Այն հայկական կարասի վերաբերյալ դեռևս միակ ամփոփ հետազոտությունն է, որի ստեղծմանը մասնակից են դարձել իրենց ոլորտներում մեծ հեղինակություն վայելող հայ և օտարերկրացի գիտնականներ: Առաջին անգամ մեկ աշխատության մեջ գիտահանրամատչելի կերպով մեկտեղվել են հայկական կարասին առնչվող տարբեր թեմաներ՝ հնագիտություն, պատմություն, ազգագրություն, բանահյուսություն, լեզվաբանություն, գինեգործություն և այլն:

Նման ձևաչափով գրքի ստեղծման նպատակն է առավել ընկալելի կերպով աշխարհին ճանաչելի և հաղորդակից դարձնել հայկական կարասը, որն, անշուշտ, արժանի է իր տեղը զբաղեցնելու մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում :

Նման բովանդակությամբ գրքի ստեղծման գաղափարն ու նախաձեռնությունը «Վալե դ Արփա» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանինը և ինձ շատ հարազտ մի մարդու, ում ընդունում եմ որպես իմ քույր՝ «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության» նախագահ Հռիփսիմե Հարությունյանինն է Hripsime HarutyunianԵրբ ես աշխատում էի Էրեբունի թանգարանում, Հռիփսիմեն և Կարենը եկան թանգարն և առաջարկեցին նման բովանդակությամբ գրքի ստեղծման մասին: Հռիփսիմեի հետ միասին ստանձնեցինք այս կարևոր նախագծի համակարգումը: Հռիփսիմեն առանցքային նշանակություն ունեցավ այս գրքի ստեղծման համար և ինձ հավատ ներշնչեց, որ մենք այս գրքի ստեղծումն ավարտին ենք հասցնելու: Ես առաջարկեցի, որ այս նախագծին միանա նաև իմ շատ սիրելի գործընկեր՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ում հետ էլ պատիվ ունեցա լինել այս կարևոր գրքի խմբագիր: Այնուհետև, ես երբ դարձա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչը, գրքի ստեղծման աշխատաքները նոր թափով շարունակվեցին իմ հարազատ ինստիտուտում: Այս կարևոր աշխատությունը հրատարկության երաշխավորվեց Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:

Առիթից օգտվելով՝ մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Կարեն Մխիթարյանին, և ընհանրապես Մխիթարյանների ընտանիքին առհասարակ, որոնց մեկենասությամբ էլ իրական դարձավ այս կարևոր աշխատության տպագրությունը: Շատ կարևոր է, երբ գործարարը նման կերպ է վերաբերվում մեր հարուստ ժառանգության պահպանման և հանրահռչակմանը: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այս գրքի բոլոր հեղինակներից: Անպայման պետք է երախտագիտության խոսք ասել «Անտարես» հրատարակչության թիմին՝ այս ամբողջ ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Այս առումով, անչափ շնորհակալ ենք Տաթևիկ Դավթյանին և գրքի ձևավորող Վիտալի Ասրիևեին, ինչպես նաև՝ սրբագրիչ Նելլի Հայրապետյանին:

Կարասի գրքի կազմն ընտրվեց և ստեղծվեց «Սարոմմ Գրաունդս» («Վալե Դը Լ Արփա» ՍՊԸ)-ի կողմից : Անպայման, պետք է իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Սարոմմ Գրաունդս («Վալե Դը Լ Արփա» ՍՊԸ)-ի իմ բոլոր գործընկերներին՝ Անուշ Իսկանդարյանին, Հռիփսիմե Մինասյանին, Աննա Օհանջանյանին և այլոց, ովքեր մեծ սիրով ու պատասխանատվությամբ իրականացրեցին գրքի պատրաստման և այն վերջնական տեսք բերելու աշխատանքները: Չեմ կարող նկարագրել այն զգացմունքները, երբ Անուշը գրքերը բերեց և ինձ հանձնեց մեր կարասի առաջին օրինակը: Մեծ շնորհակալություն բոլոր այն հաստատություններին և անձանց, որոնք նպաստել են այս կարևոր աշխատության ստեղծմանը:

Արդյունքում, սեղանին է դրվել մի ամփոփ գիտահանրամատչելի աշխատություն, որը համակողմանի և բազմաբովանդակ կերպով ներկայացնում է հայոց ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ հայկական կարասի ֆենոմենը:

Մեր օրերում առավել քան կարևոր է հայոց ինքնությունը խորհրդանշող յուրաքանչյուր տարրին, երևույթին տեր լինելու առաքելությունը: Առանցքային նշանակություն ունի նման խորհրդանիշների հանրահռչակումը: Այդպիսիք են, օրինակ, վիշապ քարակոթողները, խաչքարերը, գորգերը, խազերը և հայոց ինքնության շատ ու շատ այլ վկաներ: Նշված բոլորն էլ ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ժառանգության անքակտելի մաս են կազմում: Նման խորհրդանիշներից է կարասը:

Այսօր խիստ հրատապ խնդիրը է Հայաստանում կարասի պատրաստման ավանդույթների վերականգնումը, հնագույն տեխնոլոգիաներով նոր կարասային սրահների ստեղծումը, դրանց շարունակական օգտագործումը, կարասի հանրահռչակումը՝ որպես Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից մեկը:

ԳիրքՆ արդեն իսկ բաժանվել և շարունակվում է բաժանավել և առաքվել տարբեր գիտական հաստատությունների, գրադարանների, մասնագետների, ինչպես նաև՝ կավագործ վարօետներ: Գրքի հետ կապված մյուս մանրամսները կհաղորդվեն մայիս ամսին, երբ տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի մասին կհաղորդվի առաջիկայում»: