|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Երեկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նշում էին հիմնադրման 95-ամյակը: Ներկաներին կիսադատարկ դահլիճում ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով այս անգամ ևս չի ալարել խոսելու ագրարայինի «աննախադեպ» զարգացումների մասին: Ագրարայինի դահլիճն ունի 400 նստատեղ, սակայն միջոցառման ընթացքում դրանց մեծ մասը այդպես էլ մնացել է դատարկ: Չնայած նրան, որ Ժաննա Շինարարը խոսել է ընդունելության աննախադեպ արդյունքների մասին, դահլիճում մատերի վրա կարելի էր հաշվել ուսանողներին:
Ագրարայինի հնաբնակներից Yerkir.am-ի հետ զրույցում ցավով նշեցին, որ հոբելյանական միջոցառմանը չեն մասնակցել արտերկրյա բուհերի ռեկտորներ կամ պատվիրակություններ, իսկ հայաստանյան բուհերից ներկա են եղել 1-2 ռեկտորներ: Այսօր համալսարանում երանությամբ են հիշում նախկին ռեկտորներ Գյուլխասյանի ու Թարվերդյանի կազմակերպած հոբելյանական միջոցառումները, որոնք ուղեկցվում էին միջազգային գիտաժողովներով ու տասնյակ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ:
Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող բուհի ծնունդը ներկաները թերևս կհիշեն մեկ դրվագով: Բուհի ռեկտոր Հրաչյա Զաքարյանը (մինչ երեկ ռեկտորը Հրաչյա Զաքոյանն էր, սակայն միջոցառումից հետո համալսարանի էջում տեղադրվեց նյութ, ըստ որի ռեկտորը Հրաչյա Զաքարյանն է) նվագել է դաշնամուր: