կարևոր
1078 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 12:51
Հասարակություն

Եթե ախտոյաններն իրենց բնակության վայրը փոխեն, լարվածությունը որոշ չափով կթոթափվի. Վալոդյա Գրիգորյանի ընկեր

Եթե ախտոյաններն իրենց բնակության վայրը փոխեն, լարվածությունը որոշ չափով կթոթափվի. Վալոդյա Գրիգորյանի ընկեր

«Ինքնաբուխ ակցիա է, մարդիկ իմանալով, կամ պատահաբար անցնելով տան մոտով միացել են»,-Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց ասաց ակցիայի մասնակից Լևոն Օհանյանը, սպանված համայնքապետի ընկերը։

Նա նշեց, որ քաղաքացիները իրենց ներկայությամբ աջակցություն ենք հայտնում իրավապահներն և խնդիրը՝ բնակավայրում առկա լարվածության փաստը բարձրաձայնելու համար են հավաքվել։

«Մերձավանում իրավապահների գտնվելը չի կարող ինքնանպատակ լինել, կամ՝ պարզապես ներկայություն»,-ասաց Օհանյանը և հավելեց. «Այդ ողբերգությունը մեր համար իրականություն չէ, դեռ չենք հավատում, որ Վալոդյա Գրիգորյանը մեզ հետ չէ...

Եթե ախտոյանները իրենց բնակության վայրը փոխեն, լարվածությունը որոշ չափով կթոթափվի»:

Նշենք՝ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աջակիցներն այսօր՝ հոկտեմբերի 12–ին, բողոքի ակցիա են իրականացնում Մերձավանում։

Հավաքված քաղաքացիներն իրավապահներից պահանջում են արդար քննություն իրականացնել եւ պարզել հանցագործության բոլոր մասնակիցներին։