կարևոր
682 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 10:57
Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Նուբարաշենի աղբավայրում  հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

Կան հրդեհի ծխացող օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ 

Հոկտեմբերի 11–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։