|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Նուբարաշենի աղբավայրում իրականացնում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 8-ին, ժամը 01։58-ին, մարվել՝ 08։09-ին։ Այրվել են մոտ 5000 քմ կուտակած աղբ և 5000 քմ խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 4 ջրատար։