|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 18-ին ժամը 16-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի եզրին գտնվող «Գյոլեր» կոչվող խոտհարքի տարածքում, ինչն արձանագրել էին պարկի տեսուչները: Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ պարկի աշխատակիցների ուժերով հրդեհը նույն օրը ժամը 19-ի սահմաններում տեղայնացվել և մարվել էր: Այրվել էր 800 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածք։
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն