Փոխարժեքներ
11 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններին ընդառաջ, ՔՊ-ն աշխատանքի տեղավորման գործակալություն է հիշեցնում։
Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլեւս չեն օգտվելու, եւ իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին:
Ապա նաեւ ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։
Ընդ որում, դա միայն ՔՊ-ականներին չի վերաբերում, այլ նաեւ որոշ նախկին ՔՊ-ականների։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ից ամիսներ առաջ հեռացված Հակոբ Ասլանյանը սեպտեմբերից աշխատանքի է անցել թիվ 135 դպրոցում: 71-ամյա Ասլանյանը դպրոցում պատմություն է դասավանդում, ինչպես դասավանդում էր երկար տարիներ` մինչեւ պատգամավոր դառնալը։
Ուշագրավ է, որ այդ տարիքում նրան որպես ուսուցիչ դպրոց են ընդունել»։