|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ եւ տեղեկացրել, որ ինքը անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, եւ ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա:
Նույն հանդիպման ժամանակ Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին վստահեցրել է, որ շուտով կլուծվի նաեւ ավագանու նիստերի լեգիտիմության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ եւ համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը:
Ըստ տեղեկությունների՝ Արկադի Փելեշյանը այս քայլին դիմել է առանց շեֆին՝ Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահելու, մանավանդ, որ ՀՎԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի գոյություն չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: