կարևոր
1171 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-09 15:46
Իրավական

Մերձավանում խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված. հայտնաբերվել են զենքեր

Մերձավանում խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված. հայտնաբերվել են զենքեր

Մերձավանի խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված անձ։ Այս մասին Armlur.am-ի հարցմանը ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։

Armlur.am-ի տեղեկություններով Խուզարկությունների արդյունքում զենքեր են հայտնաբերվել։ Երեկ ՆԳՆ-ից Armlur.am-ի հետ զրույցում հայտնել էին Մերձավանում խուզարկություններ են իրականացվում՝ 30-ից ավելի հասցեներում։

«Վերջին սպանություններով պայմանավորված Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- նշեցին ՆԳՆ-ից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։