կարևոր
751 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 16:01
Հասարակություն

Կյանքից հեռացել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Դանիելյանը

Կյանքից հեռացել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Դանիելյանը

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ կյանքից հեռացել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Դանիելյանը։

«Ցավով տեղեկացնում եմ, որ հեռացել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, վաստակաշատ խմբավար Էդուարդ Մուշեղի Դանիելյանը։

Լինելով պետական գործիչ, ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ, բռնադատված Մուշեղ Դանիելյանի զավակը՝ Էդուարդ Դանիելյանն իր ողջ կյանքը ծառայեցրեց հայրենիքին, սերունդների կրթությանը։

Անգնահատելի է Էդուարդ Դանիելյանի ներդրումը հայ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Նա ոչ միայն ուսուցիչ էր իր սաների համար, այլև հեղինակություն, առաջնորդ։

Լինելով մեր գերդաստանի ավագը՝ մշտապես օրինակ է ծառայել բոլորիս իր մարդկային բարձր որակներով։ Անսահման բարի էր, հայրենիքի հոգսով ապրող, ձեռք մեկնող։ Սիրում էր զրուցել, խորհուրդներ տալ, որոնց ականջալուր էինք լինում։

Ցավակցում եմ հարազատներին, գործընկերներին, սաներին և բոլոր նրանց, ովքեր հնարավորություն են ունեցել երբևէ առնչվելու վաստակաշատ մանկավարժի և ազնվագույն հայի հետ։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 17։30-20։00-ն, Սիլիկյան հին խճուղի 18 հասցեում գտնվող «ԼյուԱր» սգո սրահում։

Լույսերի մեջ մնաս․․․»։