Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Նիկոլ Փաշինյանը 3-րդ Հանրապետությունն ուղղակի թաթախել է արյան մեջ և իրեն թվում է, որ եթե անունը փոխի, ստեղծի 4-րդ Հանրապետություն՝ մաքրվում է այդ ամենից։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դրան զուգահեռ պատերազմ է հայտարարել Արարատ սարին, մեր արժեքային համակրգին և մեր ինքնությանը։ Պետք է մի քիչ հոգեբանության մեջ խորանալ և հասկանալ, որ այս մարդը խորը, ներսում իր արած ղալաթները լավ է հասկանում, չի կարողանում բացատրություն տալ, բայց ելքեր է փնտրում իր այդ արյունալի հետևանքներից ձերբազատվելու համար․ այն, ինչ անում էր մոտավորապես մարտի 1-ի հետ՝ ինքը հրահրեց, 10 զոհը եղավ, մինչև հիմա մաքրվում է դրանից։ Մենք գործ ունենք խորը բարդույթներ ունեցող անձնավորության հետ, որը տնօրնում է պետական լծակները և այդ խորը բարդույթները բերում են բազմաթիվ պրոբլեմներ երկրի համար»,- նշեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։