|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերին՝ շեշտելով, որ դրանցից շահել են Միացյալ Նահանգները և Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը մնացել է առանց որևէ ձեռքբերման։
ԱՄՆ-ը ստացել է ապագա միջանցքի վերահսկողություն Իրանի սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցության մեծացում։
Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի տարածքով, Մինսկի խմբի լուծարում և ՄԱԿ-ի 907 բանաձևի չեղարկում։
Հայաստանը ստացել է միայն նոր խնդիրներ։
Վարչապետ Փաշինյանը ստացել է մեկ լուսանկար Թրամփի հետ և իրավական ուժ չունեցող թուղթ՝ ներքաղաքական շահերի համար։
Քոչարյանը քննադատեց նաև միջանցքային նախագծի գաղափարը՝ նշելով, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը մեծ տրանզիտային ներուժ չի ապահովում, բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կապի։ Նրա խոսքով՝ ամենաարժեքավոր հատվածը հանձնվել է ԱՄՆ վերահսկողությանը, ինչը ռիսկեր է ստեղծում թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։
Նա հավելեց, որ ճանապարհի կառուցման իրական արժեքը շատ ավելի մատչելի է, քան ներկայացվում է, և Հայաստանը կարող էր ինքնուրույն իրականացնել այն՝ խուսափելով տարածքի կառավարման արտահանձնումից։
Քոչարյանի եզրակացությամբ՝ այս գործընթացում Հայաստանը ոչինչ չի շահել, իսկ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը հանդես է եկել «դեկորացիայի» դերում։
Մանրամասն՝ տեսանյութում։