Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
Ախալքալաքի շրջանի նորընտիր ղեկավար Մելքոն Մակարյանն ուղերձով դիմել է բնակչությանը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր աջակցության շնորհիվ արդեն երկրորդ անգամ ինձ հնարավորություն ընձեռվեց լինել Ախալքալաքի համայնքի քաղաքապետը և ծառայել իմ հարազատ Ախալքալաքին ու ախալքալաքցիներին։
Նորից մեկ անգամ տրված ձեր վստահությունը մեծ պատիվ և պատասխանատվություն է ինձ համար, որին ես կպատասխանեմ համարժեք աշխատանքով:
Ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը ինձ տալիս է մեծ ուժ և հանդիսանուն է խթան, որպեսզի անսպառ նվիրվածությամբ ծառայեմ մեր համայնքին, որի համար սրտանց շնորհակալություն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին։
Շնորհակալություն եմ հայտնում իմ ժողովրդին, «Վրացական երազանք» կուսակցությանը, ընտանիքիս և բոլոր իմ աջակիցներին, ովքեր հավատացին ինձ և ուժ տվեցին այս ամբողջ ընթացքում։
Մենք միասին հաղթեցինք։ Եվ այս միասնությամբ առաջիկա չորս տարիների ընթացքում շատ օգտակար ծրագրեր ենք իրականացնելու մեր առանձնահատուկ համայնքի համար։
Խաղաղություն Վրաստանին,
Բարգավաճում Ախալքալաքին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4֊ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Բոլոր 64 շրջաններում, հինգ խոշոր ինքնակառավարվող քաղաքներում և մայրաքաղաքում հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։