|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ArmLur.am-ը գրում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկել արխիվ․ այն ոչ լիագումար նիստում է քննարկվելու, ոչ էլ լսումների ձևաչափով։
«Քանի որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցը ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին», - նշել են ԱԺ-ից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Այն պետք է մեկ տարվա ընթացքում ներկայացներ իր զեկույցը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, սակայն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը չի հասցրել ավարտել աշխատանքը և այժմ իրավունք չունի զեկույց ներկայացնելու։