|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արխիվների զարգացման, թվայնացման և պատմական հետազոտությունների ներդրման գիտաժողովում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը Հայաստանին կոչ է արել բացել սեփական արխիվները:
«Արևելյան Անատոլիայում մուսուլման կանանց, երեխաների, ծերերի սպանած հայ ավազակախմբերի և նրանց աջակցություն ցույց տվածների նկատմամբ աքսորն այդ ժամանակաշրջանում ամենատրամաբանական քայլն էր: Մենք պատրաստ ենք մինչև անվերջություն բացել մեր արխիվները: Հայե'ր, եթե դուք էլ արխիվ ունեք, բացե'ք: Ամբողջ աշխա'րհ, երրորդ երկրնե'ր, եթե դուք էլ ունեք, բացեք ձեր արխիվները, բերեք: Բոլոր արխիվները հետազոտենք: Ինչ բացահայտվի, որպես քաղաքական գործիչներ, կխոսենք: Մեր արխիվները միշտ բաց են: Թաքցնելու բան չունենք, ամեն բան պարզ է և հստակ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը: