|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը փակ է. շուրջ 7 գյուղերի բնակիչներ պահանջում են վերջնականապես դադարեցնել կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը:
Այստեղ է փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Նա հորդորում է բնակիչներին` ազատել ճանապարհը: Գյուղացիները լսել անգամ չեն ուզում ոստիկանության հորդորները եւ շարունակ կրկնում են, որ նախագահի կարգադրությունը չի կատարվում, այդ մասին ոստիկանությունը պետք է զեկուցի, այլ ոչ թե բնակիչներին հորդորի ազատել ճանապարհը:
«Այստեղ էին նաեւ մի քանի կանայք: Նրանք եւս կարծում են, որ հարցը պետք է լուծի Սերժ Սարգսյանը: Նախագահը պետք է ժողովրդին տեր կանգնի, ինչպես տան տղամարդը»,- ասաց տղամարդկանց կողքին կանգնած կանանցից մեկը: Գյուղացիներից մեկն էլ ճանապարհը բացելու հորդորներին այսպես արձագանքեց. «Էկել ես իմ տունը քանդում ես, ես ճանապարհ բացե՞մ»:
Գյուղացիները սպառնում են գալ Երեւան, ընդ որում` երեխաների հետ: