|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Նյու Յորքի դատարանը ռեփեր Շոն Քոմբսին (Diddy) դատապարտել է 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց տեղափոխելու մեղադրանքով, հաղորդում է New York Post-ը, փոխանցում է bbc.com-ը։
Մեղադրողները պահանջել էին Քոմբսին դատապարտել ավելի քան 11 տարվա ազատազրկման, մինչդեռ պաշտպանական կողմը պահանջել էր 14 ամիս։
Դատավորը նաև նշանակել է 500,000 դոլար տուգանք, որը այս դեպքում հնարավոր առավելագույն չափն է։