|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսպանիայի թագավորի քույրը` արքայադուստր Քրիստինան, անմեղ է ճանաչվել ֆինանսական խարդախությունների գործով, մինչդեռ նրա ամուսինը` Ինյակի Ուրդանգարինը դատապարտվել է 6 տարի 3 ամիսի ազատազրկման: Դատավճիռը կայացրել է Պալմա դե Մայորկայի դատարանը. հայտնում է ТАСС-ը:
Սակայն Քրիստինա դը Բուրբոնը պետք է 265 հազար եվրո տուգանք վճարի, իսկ նրա ամուսինը` 512 հազար եվրո:
Ըստ դատական գործի` Ուրդանգարինի և նրա գործընկեր Դիեգո Տորեսի ղեկավարած «Ինստիտուտ նոոս» հասարակական կազմակերպության գործունեությունը ծածկույթ է եղել Բալեարյան կղզիների և Վալենսիայի բյուջեներից խոշոր գումարներ ստանալու և մի խումբ անձանց կողմից յուրացվելու համար: Այդ եղանակով յուրացվել է ավելի քան 6 մլն եվրո: