կարևոր
640 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 14:56
Աշխարհ

Վրաստան. մունիցիպալ ընտրությունների համար բրիտանացիները հերթական հեղափոխությունն են պատրաստում

Վրաստան. մունիցիպալ ընտրությունների համար բրիտանացիները հերթական հեղափոխությունն են պատրաստում
Քաղաքական դաշտում Սաքարթվելոն որքան մոտենում է հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրություններին, այնքան ագրեսիվ են հռետորաբանությունն ու գործողությունները հավաքական Արեւմուտքի եւ նրա հավելյալ սնվող արմատական կամակատարների կողմից: Եվ այս ամենը տեղի է ունենում, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի իշխանությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին նամակ են hղել՝ հրավիրելով առաքելությւոն ուղարկել առաջիկա միջոցառմանը հետեւելու համար, թեեւ անցյալ տարվա խորհրադրանական ընտրությունների վերաբերյալ վերոնշյալ կազմակերպության զեկույցը խիստ քննադատության է ենթարկվել վրացական արմատական ընդդիմության ներկայացուցիչների եւ նրա արտասահմանյան հովանավորների կողմից: Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է․ «ցավոք, այդպիսին է եվրոպական բյուրոկրատիայի ներկայիս դեմքը։ Նրանք ճանաչում են իրավունքն ու ժողովրդավրությունը միայն այն դեպքում, եթե ընտրություններում հաղթում է իրենց ֆավորիտը, Վրաստանի դեպքում՝ հավաքական «ազգային շարժումը»։ Այդուհանդերձ, Կոբախիձեի խոսքով, «կառավարությունը հաստատում է իր լիակատար պատրաստակամությունը, ավանդույթի համաձայն, ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը կարողանա լիարժեք հետեւել ընտրություններին»:

Այո, այս օրերի իրադարձություններն ապացուցում են՝ արեւմտյան ներկայացուցիչներին չի հետաքրքրում «իրավունքը եւ ժողովրդավարությունը», նրանց խնդիրն է արմատական ոչ համակարգային ընդդիմության օգնությամբ հնարավորինս սասանել իրավիճակը երկրում։  Իզուր չէ, որ բառացիորեն յուրաքանչյուր արդուկից միայն լսվում է՝ նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը տրամադրված է Վրաստանում կրկնել «վարդերի հեղափոխությունը»։ Հիշեցնենք՝ 2003 թ-ին Սաակաշվիլիի, Զուրաբ Ժվանիայի եւ Նինո Բուրջանաձեի գլխավորած զանգվածային բողոքի ակցիաների հետեւանքով տեղի ունեցավ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականը, եւ արդյունքում մի քանի ամիս անց «գահ» բարձրացավ Սահակաշվիլին։

Այդ նպատակով, հայտնի է դարձել, դեռեւս օգոստոսին Լիտվայում վրացի ակտիվիստներին բրիտանական ծրագրերով սովորեցնում էին փողոցային բողոքի ցույցերի մեթոդիկա, սադրանքների կազմակերպում, իրավապահների «դաժանության» փաստագրում եւ արձանագրում, ձերբկալությունների ժամանակ գործողությունների մարտավարություն եւ սոցցանցերում տարածման համար վիրուսային կոնտենտի ստեղծում: Դասընթացների մասնակիցների հավաքագրումը տեղի է ունեցել «բրիտանա-վրացական հասարակություն» եւ «ռազմավրական հետազոտությունների միջազգային ինստիտուտ» ՀԿ-ների միջոցով ուսանողական կրթական ծրագրերի եւ կիբերանվտանգության դասընթացների անվան տակ, որոնց նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բրիտանական հատուկ ծառայությունները:

Խորհրդարանի պատգամավոր Արչիլ Գորդուլաձեի կարծիքով՝ բոլորովին զարմանալի չէ, որ հենց Լոնդոնն է կրկին ներքաշվում Վրաստանում հեղափոխության կազմակերպման մեջ: «Սակայն իրավապահ մարմինները, վրաց ժողովուրդը եւ «Վրացական երազանքն» ամուր կանգնած են մեր երկրի ինքնիշխանության պաշտպնության վրա, եւ նման զորավարժություններն ու մեր երկրին վնաս հասցնելու փորձերը, իհարկե, դատապարտված են անհաջողության», – վստահ է պատգամավորը:

Այս կապակցությամբ ամենեւին էլ զարմանալի չէ, որ սեպտեմբերի սկզբին «ոչ մանկական» սկանդալ տեղի ունեցավ՝ կապված Ալմաթիի օդանավակայանում Յուլիա Եմելյանովայի՝ Ռուսաստանում հանգուցյալ Ալեքսեյ Նավալնիի ծայրահեղական ճանաչված շտաբների ակտիվիստի ձերբակալության հետ։ Այս ոչ համակարգային ընդդիմադիրը Վրաստանից Ղազախստանով Վիետնամ էր թռչում տարանցիկ ճանապարհով, իսկ տեղի սահմանապհները միանգամայն իրավաչափ ձերբակալել են նրան, քանի որ վերջինս հետախուզման մեջ է գտնվում ՀԱՊԿ երկրներում, որոնք, չնայած Արեւմուտքի ուժեղ ճնշմանը, շարունակում են օպերատիվ աջակցություն ցուցաբերել միմյանց։ Ռուսաստանում տիկնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով (գողություն) այն բանի համար, որ 2021 թ-ին Սանկտ Պետերբուրգում տաքսիստից հեռախոս է գողացել։Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Եմելյանովան տեղափոխվել է տաք Վրաստան, որպեսզի շարունակի Նավալնիի «ռազմատենչ գործը»։ Եվ երբ նա թռչում էր Ղազախստանով տարանցիկ ճանապարհով, ձերբակալվեց անձնագրային հսկողության ժամանակ: Ըստ «իրավապաշտպանների»՝ գործը սարքել են նրա քաղաքցիական ակտիվության համար, նա, իբր, «ակտիվորեն դեմ էր պատերազմին եւ աշխատում էր տարբեր կազմակերպությունների հետ, օրինակ՝ Emigration for action - ում, որն օգնում է ուկրաինացի փախստականներին Վրաստանում»։Անշուշտ, լրատվամիջոցներում ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչների նման եռուզեռը պայմանավորված է ուժեղ դժգոհությամբ Աստանայի եւ Մոսկվայի սերտ փոխգործակցության վերաբերյալ՝ նման հակասոցիալական տարրերի ձերբակալման համար։ Իսկ ահա Թբիլիսիում, հավանաբար, գոհ են գործի նման արդյունքից.ընտրությունների նախօրեին անհանգիստ երկրում մեկ «հեղափոխականով» պակաս կլինի։

Այնտեղ խստորեն կանխվում է ընդդիմության ներկայացուցիչների գործունեությունը, որն ուղղված է ներկայիս իշխանության տարանջատմանը։ Եվ «Վրացական երազանք» քաղակական կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերն այն մասին, որ Եվրոպան պայքարում է գործող վրացական կառավարության դեմ, քանի որ այն գործում է միայն իր երկրի շահերից ելնելով, ավելորդ են: «Մենք կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել, թե վերջին տարիներին հեղափոխություն կազմակերպելու քանի փորձ է եղել, ուստի մեզ չի զարմացնում նախապատրաստություն (Լիտվայում) որոշ մարդկանց, - նշել է քաղաքական գործիչը։ Մեր համապատասխան ծառայությունները միշտ բարձունքի վրա են, եւ բոլոր նման փորձերը կասեցվելու են»։

Ահա վրացական իշխանությունների այս կարծրությունն է, որ Լոնդոնում եւ արեւմտյան մյուս մայրաքաղաքներում ատամների կրճտոց է առաջացնում։

 

Մամուկա Կուչավա

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի