|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հեղափոխություն է կանխատեսել Իրանում. տեղեկացնում է Reuters-ը:
Հեռուստաշոուներից մեկի ժամանակ` «կտարածվի՞ «արաբական գարունը» Իրանում» հարցին, նա պատասխանել է. «Իրանում վերջին ընտրությունների ժամանակ ապացույցներ տեսանք, որ երկրի ներսում շարժում կա, որը նույն հարցերն է բարձրացնում, որոնք այլ երկրներում հեղափոխությունների պատճառ դարձան: Կարծում եմ` հեղափոխությունն ու բարեփոխումները Իրանում ժամանակի հարց են»:
Պանետան նշել է, որ Իրանի ընդդիմադիր շարժումները շատ բան են սովորել Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի հեղափոխություններից, նաեւ հավելել է, որ չափազանց կարեւոր է աջակցել իրանցի հեղափոխականների ջանքերին: