կարևոր
382 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-30 16:55
Հասարակություն

Ժողովրդին խաբելու հաշվին իշխանություն պահելը դարձրել եք ձեր բրենդը․ ոչ միայն հեռանալու եք իշխանությունից, այլև պատասխան եք տալու․ Կյուրեղյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին։
 

Սիրելի հայրենակիցներ,

Օրվա իշխանությունները ձեզ խաբում են ամենօրյա ռեժիմով, ստում են՝ ինչքան հնարավոր է շատ, ինչքան հնարավոր է՝ ամեն ինչում:

Նրանց համար իրական Հայաստանում իրենց վարած քաղաքականության հիմնարար հայեցակարգային մոտեցումը սուտ խոստումներով ու առանց հիմնավորման հայտարարություններով մարդկանց ամեն օր զբաղեցնելն է, նրանց ուշադրությունը բարձրացված հիմնավոր հարցերից շեղելն է:

Նրանք չեն խորշում մի նոր սուտ հորինելուց՝ նախորդ սուտը կոծկելու համար:

Նրանք չեն խորշում հիմնավոր բարձրացրած հարցի պատասխանը մանիպուլացված ձևով ներկայացնելուց, եթե ներկայացվում են կոնկրետ փաստեր և պահանջվում են իրենց հայտարարությունների հստակ ապացույցներ:

Ասածս հիմնավոեմ նորից 300 դպրոց ծրագրի կատարման իրական ընթացքի մասին վերջին տվյալներոով:

Եվ այսպես.

Համաձայն  «ՀՀ կրթության մինչեվ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմնանորոգված/ վերանորոգված հանրակրթական հաստատությունների թիվը  պետք է հասցվեր.

2023 թ.- 92

2024 թ.- 185

Մինչև 2026 թ.- 300

Եվ երբ ես պահանջել եմ տեղեկատվություն՝ նշված ծրագրի կատարման ընթացքի մասին կառավարության 2093-Ն որոշմամբ300 դպրոցների ցանկում ներառված յուրաքանչյուրի համար առանձին-առանձին, ստացել եմ հետևյալ պատասխանը.

300 դպրոց ծրագրի շրջանակներում 2021թ-ից

մինչև 2025թ-ի սեպտեմբերը շահագործման է հանձնվել 56 կառուցված, հիմնանորոգված/վերանորոգված դպրոց:

Իսկ ընդամենը այս տարվա փետրվարին ստացել էի հետևյալ պատասխանը.

-մինչև օրս շինարարական աշխատանքները ավարտված են  45 դպրոցներում, 2025թ-ի վերջին կունենանք ևս 65-ում ավարտված աշխատանքներ:

Հիմա.

Որտեղ օրենքով սահմանված 2024-ին՝ 184-ը, մինչև 2026թ-ը՝ 300-ը, ավարտված:

Եվ այս ամենին զուգահեռ թե՛ քպ պատգամավորները, թե՛ կառավարության ներկայացուցիչը անընդհատ գովերգում են 300 դպրոցի ծրագրի կատարման ընթացքը:

Այսինքն 2025թ-ի ընթացքում ավելացվել է ընդամենը 11 դպրոց:

Նույն իրավիճակն է նաև 500 մանկապարտեզների ծրագրում:

Ինչու՞ եք խաբում, ինչու՞ իրականությունը ճիշտ չեք ներկայացնում:

Բա սուտ խոսելը գործելաոճ դարձնելն էլ ո՞նց է լինում:

Բա օրենքի պահանջը չկատարելը, կառավարության ծրագիրը չկատարելը էլ ո՞նց է լինում:

Դուք անընդհատ և ամեն ինչում խաբել եք հանրությանը:

Իսկ ժողովրդին խաբելու հաշվին իշխանություն պահելը թեև ձեր բրենդն է, երկար կյանք չի կարող ունենալ:

Դուք ոչ միայն հեռանալու՛ եք իշխանությունից, այլ նաև պատասխա՛ն եք տալու այն ամեն չարիքների համար, որ բերել եք մեր ժողովրդին:

Յուրաքանչյուրդ ձեր չափով, յուրաքանչյուրդ ձեր ժամանակին:

Համոզված եղե՛ք: