կարևոր
352 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-30 13:41
Հասարակություն

Հայոց ցեղասպանության արդարացման հայտարարությունները պիտի քրեականացվեն․ Արծվիկ Մինասյան

Հայոց ցեղասպանության արդարացման հայտարարությունները պիտի քրեականացվեն․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է խստացնել և հստակեցնել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը։ Այն վերաբերում է ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հերքմանը, արդարացմանը կամ դրանց վտանգավորության նսեմացմանը։

Նախագծի հեղինակները շեշտում են, որ այս կարգավորումը երբևէ չի կիրառվել, թեև հրապարակային հայտարարություններ բազմիցս հնչել են։ Նախաձեռնության նպատակը Հայոց ցեղասպանության, ՀՀ-ի կողմից պաշտոնապես ճանաչված և միջազգային մակարդակով հաստատված ցեղասպանությունների հերքումը քրեական պատասխանատվության հստակ հիմք դարձնելն է։

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն, սակայն խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստ է քննարկումների ընթացքում կատարելագործել այն։