|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության»։
«Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի պատմությունը: Մենք չենք կարող ներել նրան Թուրքիային մարտահրավեր նետելու փորձի համար՝ չիմանալով այս պատմությունը»,- ասել է նա, հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության», քանի որ հիմնված են բացարձակապես կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվության վրա»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է տարբեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների կողմից, որոնք սակայն «մեզ համար որեւէ ուժ չունեն»։