կարևոր
631 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 19:43
Հասարակություն

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին իր Telegram-յան  ալիքում հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 20:46-ին: Ցնցումների մագնիտուդը հասել է 5.3-ի, ինչը սեյսմոլոգները համարում են ուժեղ երկրաշարժ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 86 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Ավաչինսկի ծոցում, 31 կիլոմետր խորության վրա։

Այս երկրաշարժը համարվում է հուլիսին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետցնցում։ Վերջին 24 ժամվա ընթացքում Կամչատկայում գրանցվել է 3.5-5.2 մագնիտուդով նմանատիպ 13 իրադարձություն։