|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ չգործող սրճարանի տարածքում, հոկտեմբերի 19-ի երեկոյան 42 և 43 տարեկան երկու հայ կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ, որից հետո` փախուստի դիմել. հայտնում է kuban.kp.ru-ն: Կտարվածի հետևանքով երկու երիտասարդ զոհվել է, մեկը հիվանդանոցում է։ Զոհերից մեկը հայ է եղել`Միսակ անունով:
Վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է սնանկացած գործարար, որն այդ քայլով փորձել է լուծել իր խնդիրները։
Հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալների հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Որոնվում են 1975 թվականին ծնված Սերգեյ Սահակի Ելիզարյանցն ու 1974 թվականին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։

