կարևոր
2893 դիտում, 11 ժամ առաջ - 2025-09-27 13:12
Հասարակություն

Հայրենիքի և տղերքի ապագան վաճառածների պատասխանատվության պահը գալու է․ Մհեր Մելքոնյան

Հայրենիքի և տղերքի ապագան վաճառածների պատասխանատվության պահը գալու է․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։

2020 թվականի աշնանը Հայաստանի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն ռազմաքաղաքական իմաստով ձախողեց պատերազմը, այլ հենց այդ պատերազմի միջոցով սկիզբ դրեց Արցախի դավաճանական հանձնման փուլային գործընթացին։

Ցավով պիտի արձանագրենք՝ այս պատերազմը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ չէր։ Սա նաև մեր պետականության ներսից քայքայման, անպատասխանատվության և դավաճանության հետևանք էր։ Գործող հակապետական իշխանությունները թողեցին մեր բանակին առանց պատշաճ մարտունակության, առանց կազմակերպված հրամանատարության, առանց մատակարարման, առանց ամուր թիկունքի։ Այդ դավաճանության արդյունքը հազարավոր թանկ կյանքեր էին:

Բայց ամենազարհուրելին այն է, որ մինչ օրս ՔՊ-ական իշխանությունը չի հրապարակել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և կամավորների ամբողջական, պաշտոնական ցուցակը:

Այս հինգ տարիների ընթացքում որևէ քաղաքական կամ պետական պաշտոնյա այդպես էլ պատասխանատվություն չկրեց պատերազմում ձախողման և դավաճանության, կամ դրանից բխող հետևանքների համար։

Այսօր փաշինյանական իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկները հերթով գրառումներ կանեն։ Ոմանք կայցելեն մեր հերոս տղերքի շիրիմներին` առանց ամոթի, առանց խղճի խայթի, մոռանալով ամենակարևորը՝ այդ տղերքի արյունը իրենց խղճին է։

Հավերժ փառք մեր հերոսներին....

Խոնարհում՝ նրանց հիշատակին....

Հ.Գ. Հայրենիքի և տղերքի ապագան վաճառածների պատասխանատվության պահը գալու է...»։