Փոխարժեքներ
28 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
«Հրապարակ»-ը գրում է․ Մեկ անձից կատարվող գնումների քանակով, որն ինքնին կոռուպցիայի բուն է, այս իշխանությունը վաղուց է ռեկորդ սահմանել: Առհասարակ, գնումների ոլորտում խայտառակ խախտումներ ու չարաշահումներ կան` նորաստեղծ կազմակերպությունները միլիոնանոց տենդերներ են շահում, իշխանությանը փոխկապակցված անձինք են հաղթողները, անիմաստ ծախսեր ու վատնումներ են արվում: Իշխանափոխությունից հետո այս ոլորտում կատարված չարաշահումների հիմքով, թերեւս, հազարավոր վարույթներ են հարուցվելու, եւ մեծ թվով մարդիկ են պատժվելու:
Բայց կա նաեւ մեկ ուրիշ երեւույթ` տենդերը շահած կազմակերպությունները համատարած խախտում են պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը, ձախողում են ժամկետները եւ աշխատանքների կեսից սկսում են վերանայել պայմանագրերի պայմանները: Եթե իրենց յուրային ընկերություն չէ, դադարեցնում են պայմանագիրը, եթե յուրային է, լրացուցիչ գումար են հատկացնում, որ աշխատանքներն ավարտին հասցնի:
Վերջերս, օրինակ, Երեւանի երկու վարչական շրջաններում 2 պայմանագիր է լուծարվել: Մեկը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Պարույր Սեւակի անվան պուրակի բարեկարգման պայմանագիրը, որը կնքվել է «ՄԻԿՊՐՈ» ՍՊԸ-ի հետ, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի նստարանների, արհեստական գորգերի, աղբարկղերի եւ ցայտաղբյուրների ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարումը` «ԱՆԺ» ՍՊԸ-ի հետ: