|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում` փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, եւ երեկ ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը: Այսինքն, այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ` Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
Սակայն կասկածյալների կլանը, պարզվում է, սերտ կապերի մեջ է եղել թե՛ իշխանության, թե՛ քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաեւ այս լուսանկարը, որը տրամադրել են մեզ: Նկարում ՔՊ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի, եւ Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։