|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդը» գրում է. «ԱՄՆ պետական դեպարտամենտի՝ 2015 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն՝ կալանքի, հարցաքննության ընթացքում կասկածյալների նկատմամբ ոստիկանության բռնությունները Հայաստանում շարունակում են մնալ կարևոր խնդիր։ «Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների՝ բռնության ենթարկված անձանցից շատերը չեն տեղեկացրել դեպքերի մասին, քանի որ վախեցել են հաշվեհարդարից»,– գրված է զեկույցում։ Իրավապաշտպանների հաշվետվությունների համաձայն՝ 2014 թվականին Երևանի ոստիկանության կողմից կալանավորված անձանց 39.4 տոկոսը առաջին 8 ամիսներին ունեցել է մարմնական վնասվածքներ։ Իհարկե, ոստիկանությունը պնդել է, թե իբր վնասվածքները եղել են նախքան ձերբակալությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։