|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․
««Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի:
«Իրական Հայաստանում» նախապատրաստվող իրական հանցագործությունների փոխարեն «կանխվում» են գոյություն չունեցող ահաբեկչությունները:
«Իրական Հայաստանում» սպառնալիքը ոչ թե զինված խուժանն ա, այլ օրինակ` Եկեղեցու հոգևոր սպասավորը կամ օրագրի մեջ գրառումներ անող քաղակտիվիստ կինը:
Ցավակցում եմ «Իրական Հայաստանի» հերթական զոհերի` Վոլոդյա Գրիգորյանի և մյուս սպանված անձի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:
Համբերություն անպաշտպան ու ապշահար մնացած հայ ժողովրդին»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։