Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը։
Արմավիրում կազմակերպված «ֆեստիվառը» Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե տոն էր, այլ սթրես։ Այնտեղ նա ստիպված եղավ դուրս գալ իր համար սովորական դարձած ֆեյսբուքյան «ֆեյքային իրականությունից» ու տեսնել մարդկանց սառը վերաբերմունքը իր նկատմամբ։ Նա զգաց, որ ոչ միայն չի վայելում վստահություն, այլև մարդիկ նրան ատում են։
Ինչո՞ւ է Արմավիրի այս դրվագը Նիկոլին այս վիճակի մեջ գցել, չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ նրան լավ չեն դիմավորում։
Եվ հենց այս հանգամանքներն են պատճառը, որ նա նորից ընկավ սրացումների ու ջղաձգումների մեջ՝ կրկին փորձելով հին մեթոդներով խաբել ու շեղել ժողովրդին։ Բայց հարցն այն է, որ ժողովուրդը կուլ չի տալիս նրա «նախաստորագրված կտերը»։ Նրա մեթոդները սպառվել են, իսկ «նախկին-նախկին-նախկին» լոզունգի ժամանակն անցել է. դա այլևս ոչ ոքի չի համոզում։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկումը մեզ վաղուց էր պարզ, բայց կամաց-կամաց նա էլ է սկսում դա տեսնել տարբեր առիթներով, և այդ առիթները գնալով շատանալու են։ Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ։
Հ.Գ. Հա մեկ էլ էն 7-րդ համաժողովից` միայն ես նկատեցի՞, որ Նիկոլը ելույթի ժամանակ ոչ թե հուզվեց, այլ պարզապես փորձում էր զսպել իրեն, որ չբխկա, ու հազար ՔՊ մարմիններ սկսեցին ծափահարել»: