|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ բազմաթիվ տեղամասերում էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել։ ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները։
ՀԷՑ-ից «Ժողովուրդ»–ի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ էլէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել։ «Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտժ էլեկտրաէներգիա։ Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ և 8 տեղամասի պետ»,– նշված է ՀԷՑ-ի պատասխանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։