Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Կարևորը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթից, այսօր կայացած Անկախության օրվան նվիրված երթի ժամանակ։
Աղբյուրը՝ ՀՅԴ Հայաստան
1. Միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը և հայ մարդու անվտանգությունն ու բարեկեցությունը:
2. Որևէ վեճ չկա պատմական և իրական Հայաստանի միջև։
Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է։ Այն մեր անցյալն է, որ մեզ տվել է անկախություն։ Այն մեր պատմությունն է, որ մեզ պարտավորեցնում է կերտել ապագա։
3. Իրական Հայաստանը մեր պատմական Հայաստանի շարունակությունն է՝ մեր պայքարի արդյունքում ստեղծված պետությունը, մեր ինքնության պաշտպանն ու ապագայի երաշխիքը։ Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը։
4. Մենք պետք է ձևավորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝ անցյալն ուրանալով ապագա չես կառուցի,քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա, ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։
5. Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար նրա հեռացումը կամ վերատադրության կանխում ազգային անվտանգության հարց է:
6. Անկախությունը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելություն է։
Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։
7. Պատերազմը, պարտությունը անգամ Ցեղասպանությունը դատավճիռ չեն հանձնվելու համար, եթե պատրաստ ես պայքարել։
8. Մեր հավատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգությունը,մեր հիշողությունը կամ բիբլիական Արարատը ոչ թե սպառնալիք են, այլ արժանապատիվ ապագայի միակ երաշխիքը։
9. Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն:
10. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին: Իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։