կարևոր
6310 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-05 19:06
Քաղաքական

Կարևոր հաստատումներ՝ Իշխան Սաղաթելյանի ելույթից

Կարևոր հաստատումներ՝ Իշխան Սաղաթելյանի ելույթից

Կարևոր հաստատումներ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այսօրվա ելույթից։

• Մեր նպատակը մեկն է՝ խուսափել վերահաս կապիտուլյացիայից, կերտել խաղաղ և անվտանգ, զարգացող և արդար Հայաստան ու Արցախ, արժանապատիվ ու համերաշխ հայկական աշխարհ:

• Լսվեց Արցախի հստակ ձայնը: Հայաստանի որևէ իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրացման իրավունքը:

• Սուտ է խոստացված խաղաղությունը։ Այս իշխանությունը բերելու է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր ավերածություններ։

• Հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և համազգային համերաշխության վերականգման մեկնարկին։

• Նախքան թշնամու հետ սահմանազատումը՝ պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։ Պատասխանը պիտի լինի հստակ՝ կամ նիկոլի հետ ես, կամ հայրենիքի:

• Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի, ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։

• Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ:

• Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստանը, հայ ժողովուրդը և հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ՛:

• Մեզ համոզում էին, թե հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն, այլևս զոհեր չենք ունենա, բայց ի՞նչ եղավ՝ հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։

• Կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։ Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:

• Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք։ Մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։ Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա։ Մենք պայքարում ենք, որ Հայաստանը լինի և առհասարակ վարչապետ ունենա:

• Որոշողը հրապարակում կանգնած հայ մարդն է լինելու, նա է որոշելու իր ճակատագիրը և ապագան: