կարևոր
433 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-19 18:05
Քաղաքական

Սա վերից վար շինծու գործ է. նրանք բոլորը ներողություն կխնդրեն այս ապօրինության համար և պատասխանատվության կենթարկվեն. Արծվիկ Մինասյան

Սա վերից վար շինծու գործ է. նրանք բոլորը ներողություն կխնդրեն այս ապօրինության համար և պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին դատարանի բակում ասաց Արծվիկ Մինասյանը:

Այսօր հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:

Նշենք նաև, որ դատախազը Խորհրդարան է ներկայացրել 68 էջանոց մեղադրանք, որ վերաբերում է Բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին։

Ըստ մեղադրանքի՝ Արծիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը որպես նախարար և թույլ է տվել՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար առանձնատուն կառուցվի Սևանա լճի ափին Դրախտիկ գյուղում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան կողքին։

Ավելին՝ տեսանյութում: