|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարևորելով մարդկանց կյանքի և առողջության համար ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել «Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելման մասին». տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Որոշման համաձայն` Երևանի հասարակական տրանսպորտում արգելվում է ծխախոտի օգտագործումը: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետին առաջարկվում է ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման դեպքերի նկատմամբ և զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարվում է «Երևանտրանս» ՓԲԸ-ին հսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտում եւ խախտում թույլ տված անձանց ենթարկել պայմանագրով նախատեսված պատասխանատվության:
Երևանում հանրային սննդի ծառայություններ իրականացնողներին առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ: