կարևոր
403 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-19 12:40
Հասարակություն

Հայաստանի իշխանությունները բացի նրանից, որ չօգնեցին արցախահայությանը, նույնիսկ էս ողբերգությունից հետո չհայտարարեցին սգո օր․ Աշոտ Դանիելյան

Եռաբլուրում, Արցախի ողբերգության երկրորդ տարելիցին, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ը սահմանվել է որպես բռնի տեղահանության և պահանջատիրության օր։ Նա նշեց, որ հարգանքի տուրք են մատուցում 2023-ի սեպտեմբերի 19–20-ին ադրբեջանական ագրեսիայի դեմ մինչև վերջ պայքարած հերոսներին։

Դանիելյանը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները այդ օրերին չմիջամտեցին, թողեցին Արցախահայությանը մենակ, իսկ հետո անգամ սգո օր չհայտարարեցին․ «Այսօր իշխանությունները չկան այստեղ, որովհետև մեր ժողովրդի ողբերգության օրը նրանց համար կարևոր չէ»։ Նրա խոսքով՝ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ, այլ համայն հայության, և ոչ մի իշխանություն չի կարող այն փակել։

«Արցախի հարցը չի կարող փակվել որևէ իշխանության կողմից․ դա ոչ միայն արցախահայության, այլ համայն հայության հարցն է»- նշեց Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։