|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շատ ու շատ երկրպագուների հիմա մի հարց է հուզում. ինչո՞ւ մահացավ Էմի Ուայնհաուսը:
Բրիտանացի հայտնի երգչուհու հարազատները, նրա նախկին ամուսին Բլեյք Ֆիլդեր-Սիվիլը մեծ վիշտ են ապրում:
«Բլեյքը ամենամեծ պատճառն էր, որ երգչուհին դարձավ թմրամոլ: Անշուշտ Բլեյքի ընտանիքը մեղադրում է Էմիին: Հոր հետ հարաբերություններում Էմին խնդիրներ ուներ: Նրանց հարաբերությունները չափազանց բարդ էին: Նրանք շատ մտերիմ էին: Էմին սիրում էր նրան, սակայն հայրը նրանից հոգնել էր»,- ասել է Us Weekly-ի երաժշտական մասի խմբագիրը:
Երգչուհին վերջին շրջանում լուրջ առողջական խնդիրներ ուներ: Նրա ծնողները այդ մասին տեղյակ էին, սակայն ոչ ոք քայլ չարեց նրան օգնելու համար:
Ուայնհաուսն ունի 15-20 միլիոն ԱՄՆ դոլարի կարողություն: Դեռեւս պարզ չէ, թե այդ գումարը ում բաժին կհասնի: