կարևոր
802 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-19 09:19
Հասարակություն

Առողջապահության նախարարը հիվանդանոցում քարոզչություն է արել. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարը հիվանդանոցում քարոզչություն է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կիրակի օրը Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցածը կրկին հիշեցրեց, թե ինչպես է պետական համակարգը աստիճանաբար վերածվում կուսակցական գրասենյակի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տնօրենության աշխատասենյակում հավաք է կազմակերպել՝ պահանջելով ապահովել ՔՊ-ի անդամների ներկայությունը։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարտունի համայնքի ավագանու անդամ, Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանն անձամբ Անահիտ Ավանեսյանին դիմավորել է հիվանդանոցում, ավագանու մի քանի ՔՊ-ական անդամների հետ սպասել են այնտեղ, մինչեւ գլխավոր բժիշկը Երեւանից հասել է Մարտունու ԲԿ, որպեսզի կարողանան կազմակերպել քարոզչական աշխատանքները:

Հիվանդանոց այցելած բուժաշխատողները սպասել են, որ նախարարն առիթը կօգտագործի մասնագիտական խնդիրներ լսելու, բաժիններում շրջելու, բժշկական անձնակազմի հետ առողջապահական հարցեր քննարկելու համար, բայց նախարարը հերթական կուսակցական քարոզարշավն է արել։ Նա փոխանակ քաղաքականությունից հեռու եւ չեզոք պահի բուժհաստատությունը՝ այն վերածել է կուսակցական հավաքատեղու, ինչը բժշկական համայնքի վստահությունն է նվազեցնում նույն նախարարության նկատմամբ։

Հարց է ծագում. եթե առողջապահության թիվ մեկ պատասխանատուն բժշկական կենտրոն է մտնում ոչ թե մասնագիտական խնդիրների լուծման, այլ քարոզչության համար, ապա ո՞վ պիտի զբաղվի առողջապահությամբ։