|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետ շրջանում գտնվող Գյուրբուլաք-Բազերգան սահմանային անցակետի բացման հարցը քննարկվել է թուրք-իրանցի պաշտոնյանների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սահմանային անցակետի բացման հարցով հանդիպել են Գյուրբուլաքի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը և Իրանի Բազերգանի մաքսային ծառայության տնօրենը։ Կողմերը քննարկել են մաքսային համագործակցության և սահմանային առևտրի հեշտացման հետ կապված թեմաներ։
Հանդիպման ընթացքում իրանական պատվիրակությունը այցելել է նաև Գյուրբուլաքի մաքսային վարչության նոր շենքերը։