|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը մեկնաբանել է Ռազմաօսական ճանապարհին սահմանային անցակետի բացման հնարավորությունը՝ որպես այլընտրանք Ռազմավրացական ճանապարհի անցակետին, որը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանից Հայաստան միակ տարանցիկ միջանցքը. հայտնում է interfax-russia.ru-ն:
Նա նշել է, որ դրա համար հսկայական գումարներ են հարկավոր, և , եթե դաշնային կենտրոնը նման որոշում կայացնի, իրենք իրենցից կախված ամեն բան կանեն:
Ըստ Բիտարովի` հարցն ավելի շատ քաղաքական է, և եթե հարցի շուրջ միջպետական մակարդակով համաձայնություն ձեռք բերվի՝ բոլոր խնդիրները կլուծվեն։