կարևոր
310 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-16 14:00
Հասարակություն

Ում հետևից ժողովուրդը գնում է՝ պետության կողմից թիրախավորվում են․ Վարդան Ղուկասյան

Ում հետևից ժողովուրդը գնում է՝ պետության կողմից թիրախավորվում են․ Վարդան Ղուկասյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էրՎարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։  Նա մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, որոշեց վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառեց:

Անդրադառնալով իր և իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործերին,Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նշեց.

 «Ես աշխարհում չեմ տեսել մի երկիր, որտեղ իշխանությունն այսքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ ժողովրդի վրա այսքան գործեր են հարուցում։ Բոլոր նախկին քաղաքապետների 99 տոկոսը դատվում է։ Առողջ ուժը երկրում քարկոծվում է, պիտակներ են կպցնում։ Ում հետեւից ժողովուրդ է գնում, պետության կողմից անպայման թիրախավորվում է։  Ես հասկանում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ այս տարածաշրջանում պետք է ապրի մեկ մլն բնակչություն և դրանից հետո ով եկավ, նպաստեցին, որ Հայաստանում բնակչության թիվը նվազի, ոչ թե բարձրանա։ Հավանական է, որ դա դրսի ուժերն են անում»,-ասաց Վարդան Ղուկասյանը։