|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մեռած գործը վերակենդանացնելու փորձ է, եվգենիկական փորձեր են անում»,- այսօր կայացած դատական նիստից հետո լրագորղների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ «Մարտի 1»-ի քրգործի մասին։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։ Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։
Ի դեպ, դատարանը հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 12։00։