|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ինչ-որ տեղ մենք հետադարձ նույն օրերն ենք ապրում, 3 տարի առաջ Վահագն Ալեքսանյանը այս ամբիոնից կանգնեց ասեց, որ Վանաձորում ստեղծվել է մի իրավիճակ և այդ իրավիճակը ստիպում է տեղական ինքնակառավարման մասին օրենքը փոխել և վարչապետին տալ լիազորություն՝ համայնքին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մինչև ամեն ինչ կարգավորվի։ 3 ու կես տարի է Վանաձորում աշխատում է համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարը, այսինքն համայնքի կողմից ընտրված անձը չէ կառավարում, այլ վարչապետի կողմից ընտրվածը, հիմա նույն իրավիճակն է նաև Գյումրիում ստեղծվելու»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում