Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը։
Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների` օրական 250-300 հոգի մոտենում են «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության գրասենյակ և ցանկություն հայտնում կամավոր գրանցվել։
Առավել վտանգն այն է, որ գրանցում են ոչ միայն 1988-1991 թթ. Հայաստանից գնացածներին, այլ նաև դրանից առաջ «տեղահանվածների» ժառանգներին։
Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում կա իշխանություն, որը քաղաքական իշխանության մնալը պետական շահերից վեր է դասում, քանի դեռ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Կից այդպիսի վկայականներից ևս մեկը»,- նշել է Թաթոյանը։