Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՅԴ ՀԳՄ անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը գրում է․
«Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձն է։ Այս պատմական օրը, ցավոք, արցախահայությունը դիմավորում է տնից ու հողից կտրված՝ հայրենազրկվածի կարգավիճակում։ 1991 թ․ հռչակված Արցախի պետականությունը արցախահայության և ամբողջ հայ ժողովրդի մաքառումների մի ամբողջական արդյունք էր, որը ոչ միայն պետք էր փափայել ու պահել, այլև՝ հզորացնել ու զարգացնել։
Հայ ժողովուրդն իր լավագույն զավակներին է զոհաբերել հանուն Արցախի անկախության և անվտանգության, որն ինքնին նաև հանուն Հայաստանի Հանրապետության անկախության ու անվտանգության էր։
Ցեղասպանական գործողություններով իրականացված 2020 թ․ պատերազմն ու 2023 թ․ Ադրբեջանի ագրեսիան, արցախահայության սպանդն ու տեղահանությունը և այդ ամենին Հայաստանի իշխանությունների ցուցաբերած մեղմ ասած անտարբեր վերաբերմունքը չպետք է հիասթափեցնեն ոչ հայ ժողովրին՝ ընդհանրապես, ոչ էլ արցախահայությանը՝ մասնավորապես։
Արցախը ոչ միայն հայրենիք է, ոչ միայն հայկական դարավոր պետականության արտացոլանք, ոչ միայն հազարավոր անմահացած հայորդիների փառավոր հիշատակ, այլև՝ հայ ժողովրդի անվտանգ ապագայի երաշխիք, կենսատարածքի մի մաս, որը պետք է վերանվաճել։
Դրա համար պետք է պայքարել բոլոր միջոցներով ու հնարավորություններով։
Այս տեսանկյունից խիստ գնահատելի պիտի համարել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի կողմից կազմակերպված «ԱՐՑԱԽ, ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՐԱՎՈՒՆՔ» խորագրով միջազգային խորհրդաժողովը։
Խնդրի այսօրվա քննարկումները հատկապես միջազգային իրավական տեսնակյունից խիստ շահեկան էին։
Խորհրդաժողովի մասնակիցների ներկայացուցչական սոլիդ կազմի մասնագիտական հանգամանքը և աշխարհագրությունը հուշում հետևյալը․
ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ՓԱԿՎԵԼ, ԱՅԼԵՎ ԱՅՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆԸ, ՈՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»։