|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում, այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակում տարածած գրառման մեջ։
«15 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։
Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։