|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգների Արեւմտյան թեմ հայրապետական այցից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Վեհափառը նամակում գնահատում է կրոնական փոքրամասնություններից բռնագրավված հողերը վերադարձնելու` ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ներկայացված պահանջը, միաժամանակ հիշեցնում է, որ հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն պատկանող բազմաթիվ բռնագրավված կալվածքներ կան Արեւմտահայաստանում ու Կիլիկիայում, եւ հայ ժողովուրդը դրանց օրինական պահանջատերն է:
Արամ Ա-ն ընդգծում է, որ այդ կալվածքները, նաեւ հոգեւոր եւ մշակութային շատ արժեքներ ապօրինաբար բռնազավթվել են Հայ եկեղեցուց 1890-ականներից մինչեւ 1915 թվականը` Հայոց ցեղասպանությունը: Եվ այդ ամենը փաստագրված է աշխարհի տարբեր պետությունների կառավարությունների, եկեղեցիների ու ակադեմիական կենտրոնների կողմից, այդ թվում` փաստաթղթեր կան ԱՄՆ պետդեպարտամենտի հսկայածավալ արխիվներում:
Վեհափառ հայրապետը նշում է, որ օգոստոսի 31-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված իր նամակում գրել է, որ կրոնական փոքրամասնություններին բռնագրավված կալվածքները վերադարձնելու որոշումը դեպի արդարությունը տանող չնչին, մինչ օրս չիրականացված քայլ է: «Մենք նաեւ ընդգծեցինք, որ հայ ժողովուրդը երբեք չպիտի դադարի Թուրքիայից արդարություն, ինչպես նաեւ իր ազգային արդար իրավունքների ամբողջական վերահաստատում պահանջել»,- գրել է Արամ Ա-ն: