|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ինչպես կանխատեսել էինք, իշխանությունների փորացավը ՀԷՑ-ը ՔՊ-ականացնելն է, նրա ավելի քան 7 հազար աշխատակիցներին կուսակցական դարձնելը՝ ընտրություններին ընդառաջ։ Տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում, յուրայիններին նշանակում, այլեւ գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից։
ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ են նման դեպքեր, երբ աշխատակիցներին սպառնացել են կա՛մ ազատել, կա՛մ դարձնել ՔՊ-ական։ «Գիտեք՝ մասնագիտությունս թույլ չի տալիս մերկապարանոց հայտարարություններ անել, խոսակցությունների մակարդակով շատ բաներ են հասնում:
Այո, Ձեր ասած տարբերակը կա, ոչ միայն անդամակցել, այլեւ մեզ հետ լինել, կան լուրեր, որ, օրինակ, շանտաժ են անում՝ եթե դիմում չեք գրում, ուրեմն մի խնդիր են գտնում, սպառնում․․․ եւ այլն»:
Ըստ Ղազինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանն այդ ամենը բացահայտ է անում․ «Տանում են մասնաճյուղի պետնշանակելու, ընդհուպ այսպիսի խոսակցություն է եղել՝նախկինին հարգում էինք, լավ մարդ էր, բայց մեզ հետ չէր»։